<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><title>Երբ Որ Որդիս Դու Աշխարհում</title>
<lyrics>[V1]
 Երբ որ որդիս դու աշխարհում
 Մեղքով լի կյանք էիր վարում,
 Երբ խավարում էիր քայլում,
 Քեզ այն ժամից էի սիրում

[V2]
 Երբ որ ճամփում դու մոլորված
 Ապրում էիր Ինձ մոռացած,
 Շատերի մոտ էիր ստում,
 Քեզ այն ժամից էի սիրում

[V3]
 Երբ մեղքի մեջ դու կուրացած,
 Ապրում էիր թշվառացած,
 Երբ կյանքը քո լի էր ստով,
 Պահում էի քեզ Իմ սիրով

[V4]
 Իսկ այժմ քեզ Ես ընտրեցի,
 Իմ սուրբ արյունով մաքրեցի,
 Մեղքի լծից ազատեցի
 Եվ էլ ավելի սիրեցի</lyrics>
</song>